ՌԴ խաղաղապահները և Կարմիր խաչը Գորիսով Արցախ են տեղափոխել ընդհանուր 215 տոննա հումանիտար բեռ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ (ալյուր, աղ, ձեթ, խմորիչ, օրապահիկ): Եվս 65 տոննա ալյուր՝ կրկին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

 --00—ԱՊ