Արցախ գնացող ընդդիմադիր պատգամավորները Գորիսում են, քննարկում են Արցախ մուտք գործելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

նկար

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները խորհրդակցություն են անցկացնում Գորիսում՝ Արցախ այցելության հետ կապված։ Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան»-ի պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Վահե Հակոբյանը։

Պատգամավորն ասաց, որ երեկ Արցախ այցելել ցանկացող պատգամավորներով գիշերել են Գորիսում և այժմ էլ քննարկում են իրենց հետագա քայլերը։ 

Հակոբյանը նաև բացառեց Երևան վերադառնալը։ Ինչ վերաբերում է պարզաբանմանը, թե ինչու իրենց թույլ չի տրվել մուտք գործել Արցախ, ապա պատգամավորն ասաց, որ հիմա քննարկուների մեջ են։

«Դեռ գիշեր է անցել», - եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին ադրբեջանական կողմը թույլ չէր տվել մուտք գործել Արցախ, և նրանք իրենց արցախցի գորխընկերներին հանդիպել էին Աղավնոյի անցակետում։ Վահե Հակոբյանը 24News-ին ասել էր, որ ադրբեջանական կողմը չթույլատրելու վերաբերյալ որևէ պատճառաբանություն չի ներկայացրել։

Սերգեյ Առաքելյան