Պաշտոնական Հռոմը հրաժարվում է Բաքվին զենք վաճառել ԼՂ խնդրի պատճառով․ La Repubblica

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

rt

Ադրբեջանը մի քանի ամիս է, ինչ բանակցում է Իտալիայի հետ զենքի գնման խնդրի շուրջ։ Այս ամսին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ գրում է La Repubblica թերթը։

Ըստ թերթի՝ Բաքուն, ի թիվս այլ հարցերի, խնդրում է ուսումնական ինքնաթիռներ, գնդացիրներ, ինքնագնաց հակաօդային սարքեր, ռազմատրանսպորտային ինքնաթիռներ և սուզանավեր վաճառել իրեն, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 1-2 միլիարդ եվրո։ Բանակցություններ են վարվել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև։

Սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններն այժմ խնդիր են ստեղծում Իտալիայի կառավարության համար։ Բոլոր պայմանագրերը դեռ արգելափակված են UAMA-ի հատուկ ստորաբաժանման թույլտվության բացակայության պատճառով, որը վերահսկում է իտալական զենքի մատակարարման թույլտվությունների տրամադրումը։

1992 թվականի կանոնների համաձայն՝ ռազմական կոնֆլիկտային վիճակում գտնվող երկրին զենք չի կարող վաճառվել, գրում է թերթը։ Այդ կապակցությամբ Բաքուն սկսեց այլընտրանքային արտադրողներ փնտրել Թուրքիայում և Իսրայելում, պնդում է La Repubblica-ն։

 

--00—ԱՊ