Բայդենը ժամանել է Հռոմ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

բայդեն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը, որը մեկնել Էր Իտալիա Քսանի խմբի (G20) երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար, հոկտեմբերի լույս 29-ի գիշերը վայրԷջք Է կատարել Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում: Այդ մասին հաղորդում Է Սպիտակ տան մամուլի միավորումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թիվ մեկ ինքնաթիռը վայրԷջք Է կատարել տեղական ժամանակով 2:24-ին (Երեւանի ժամանակով (4:24-ին), իսկ 2:36-ին (Երեւանի ժամանակով 4:36-ին) առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ նախագահն իջել Է օդանավակայանում իրենց դիմավորող իտալացի եւ ամերիկացի պաշտոնատար անձանց մոտ:

Այնուհետեւ նրանք նստել են ավտոմեքենաները եւ հեռացել օդանավակայանի տարածքից: Եվրոպա Բայդենի ուղեւորության առաջին կանգառը կդառնա Վատիկանը: Հոկտեմբերի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Միացյալ Նահանգների ղեկավարին կընդունի ունկնդրության:

Հռոմում Բայդենի հանգուցային հանդիպումներից մեկը կդառնան բանակցությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որոնք նույնպես կկայանան հոկտեմբերի 29-ին: Բացի դրանից, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումներ կանցկացնի Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի եւ երկրի վարչապետ Մարիո Դրագիի հետ:

Հոկտեմբերի 30-ին եւ 31-ին Բայդենը կմասնակցի G20-ի միջոցառումներին եւ նիստերին՝ նվիրված տնտեսությանը եւ միջազգային այլ կարեւոր հարցերի: Այնուհետեւ ԱՄՆ-ի նախագահը կմեկնի Գլազգո՝ ՄԱԿ-ի կլիմայի հարցերով բարձր մակարդակի խորհրդաժողովին։ 

--00—ՄՀ