Չինաստանի դեսպանը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

չին

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ իմ և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհավորանքներ հղել բարեկամ հայ ժողովրդին»:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 32-րդ տարեդարձը: 
32 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «Այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95 տոկոսի  մասնակցության պարագայում ընտրողների 99.5 տոկոսը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց:

Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը։  

Արդեն ավելի քան 30 տարի Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ սահմանադրությունը եւ օրենքները: 

--00—ԼՀ