Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի Մայր Տաճարում հանդես կգա հայրապետական պատգամով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1120041

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 21-ին Անթիլիասի մայրավանքում Հանրապետական մաղթանք է կատարվելու:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, առավոտյան 10։00-ին Արամ Ա կաթողիկոսի և Կիլիկյան Ուխտի միաբան հայրերի մասնակցությամբ Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում կայանալիք արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետը հայրապետական պատգամը կուղղի հայ ժողովրդին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած  պատերազմին։

--00—ՅՄ