Երևանի ընտրություններում տեխնիկական սարքավորումների հետ կապված խնդիրներ գրեթե չեն արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1119733

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքում տեխնիկական սարքավորումների հետ կապված խնդիրներ գրեթե չեն արձանագրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը` ներկայացնելով իրավիճակային վերլուծության կենտրոնի ստացած ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը։

ԿԸՀ նախագահի տեղակալի խոսքով՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հետ են եղել որոշ տեխնիկական խնդիրներ, երբ ընտրատեղամասում անձը հաստատող փաստաթուղթը տեխնիկական սարքավորման միջոցով չեն կարողացել անցկացնել և դրանց մի մասը ստիպված ստեղնաշարով են գրանցել, մի քանի դեպքում էլ տրամադրվել է համարակալված կտրոն։ Նա նշեց, որ խոսքը 30-40 միջադեպի մասին է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ