Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու ժամանակ երեք օտարերկրյա քաղաքացիներ են բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

2

Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ երեք օտարերկրյա քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Տեղեկությունը armeniasputnik.am-ի հետ զրույցում հաստատել են  Ազգային անվտանգության ծառայությունից։

Մի դեպքում ռուս սահմանապահները Բուրաստան գյուղի մոտ ձերբակալել են Բանգլադեշի երկու քաղաքացու, մյուս դեպքում՝ Բերքաշատ գյուղի մոտ՝ Թուրքիայի քաղաքացու։

Ավելի վաղ՝ հուլիսին, ռուս սահմանապահները սահմանին ձերբակալել էին սիրիացի մի բնակչի։

--00—ԼՀ