ԱՄՆ երկու գեներալի մասնակցությամբ զորավարժությունը պրովոկացիա է ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Փաշինյանը ձեռնպահ մնաց Էրդողանի հետ հեռախոսազրույցից մանրամասներ հաղորդել։ Պարզ է, որ խիստ զրույց է եղել, տեղի են ունեցել Արցախի նախագահի ընտրությունները, որոնք պայմանավորվածությունից դուրս են եղել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Անդրադառնալով Հայաստանում անցկացվող ԱՄՆ զորավարժություններին՝ Ղազարյանը նկատեց, որ հայ-ամերիկյան ռազմատեխնիկական համագործակցությունը միշտ է եղել, բայց այն ցավագին ընկալումներ չի ունեցել մյուս գործընկերների մոտ․ «Երբ Իրանը և ՌԴ-ն արձագանքում են, շատ լավ հասկանում են այդ զորավարժությունների շարժառիթն ու պրովոկացիոն մոտիվները։

 Խաղաղապահ առաքելություն չունեցող երկրում խաղաղապահ բրիգադի հետ զորավարժություն անցկացնելը երկու ԱՄՆ գեներալի մասնակցությամբ խոսում է ոչ թե զուտ զորավարժության մասին, այլ դա գործողություն է՝ ուղղված ՌԴ-ի ու Իրանի դեմ։ ՀՀ-ն ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի հետ ընդգրկված է եղել առաքելություններում, մինչև 2018 թվականը Աֆղանստանում, Կոսովոյում առաքելություն է իրականացվել, հարց է առաջանում, եթե հիմա առաքելություն չի իրականացնում, զորավարժություն ինչի՞ է անում, այդ առաքելությունը ո՞նց պետք է գործի»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ