Աղվանիի հենակետից Տաթև տանող ավտոճանապարհին բեռնատար է խափանվել՝ խոչընդոտելով երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

վթ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 07:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանիի հենակետից Տաթև տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին բեռնատար ավտոմեքենան խափանվել և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ա․) և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:

--00—ԼՀ