Որոշ երկրներում Facebook-ը խափանվել է. ինչի՞ց են բողոքել օգտատերերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

Մի քանի երկրներից ֆեյսբուքյան օգտատերերը վերջին 1 օորւմ բողոքել են սոցիալական ցանցերի խափանումներից: Խնդիրները սկսվել են Մոսկվայի ժամանակով 05: 35-ից հետո: Խափանումներ են հիմնականում գրանցվել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում և Ճապոնիայում, հայտնում Downdetector-ը:

Ըստ որում՝ խափանումները տարաբնույթ են եղել. 71 % -ը խնդիր է ունեցել կայք մուտք գործելու հետ կապված, 28 %-ը չի կարող մուտք գործել, 15 % -ը բողոքել է սոցիալական ցանցի ամբողջական անջատումից:

Օրինակ, ԱՄՆ-ում 85%-ը բողոքել է, որ չի կարողացել մուտք գործել Ֆեյսբուք, 8%-ի դեպքում սոցիալական ցանցն առհասարակ չի աշխատել, իսկ 5 %-ի դեպքում լրահոսի դանդաղությունից է դժգոհ եղել:

 

--00—ԼՄ