Գողություն ու փորձեր «Զեյթուն» հանրակացարանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

հանր

Սեպտեմբերի 10-ին, ժամը 14.10-ին, մի օտարերկրացուց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Զեյթուն» հանրակացարանում գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամեր առաջ անհայտ անձը, օգտվելով մուտքի դռան չկողպված լինելու հանգամանքից, մտել ու մի օտարերկրացու դրամապանակից գողացել է 10 հազար դրամ:
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 30-ամյա մի երիտասարդ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ այդ օրը երիտասարդը մտել է նաև ուրիշ բնակարաններ: Դարձյալ օգտվելով դուռը չկողպած լինելու հանգամանքից՝ նա փորձել է գողություն կատարել մեկ այլ բնակարանից, սակայն իր կամքից անկախ` հանցագործությունն ավարտին չի հասցրել: Մեկ այլ բնակարանից երիտասարդն, այնուամենայնիվ, գողացել է 120 դոլար, սակայն օտարերկրացին շտապել է նրա հետևից և շքամուտքում հայտնաբերել գողացված գումարը:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.25-ին, Թալին քաղաքի Գորկու փողոցի մի տանը երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ