Իրանը վստահ է, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

իր2

Իրանը վստահ է, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Լրատվականը մեջբերում է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մուհամմադ Ռեզա Աշտիանի խոսքը․

«Թեհրանն արդեն հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում, նա չի ընդունում պետությունների միջև սահմանների փոփոխությունը, բայց կարծում է, որ մոտ ապագայում տարածաշրջանում որևէ լուրջ բան տեղի չի ունենա» ։

--00—ԼՀ