Նոր պատերազմ է սպասվում, ՀՀ-Իրան կապը վտանգված է. Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

«Եթե Հայաստան-Իրան ճանապարհի մի մասն այսօր վերահսկում են թշնամական տերության բաշիբոզուկները, ապա ակնհայտ է, որ այդ կապը վտանգված է։ Ակնհայտ է, որ այդ ճանապարհի վրա տեղադրված ցանկացած ադրբեջանական ցուցանակ առնվազն հարց է առաջացնում Հայաստան այցելած իրանցու համար՝ արդյո՞ք ինքն այցելել է Հայաստան, թե՞ Ադրբեջանի որևէ տարածք։ Էլ չեմ խոսում այս ամենի հոգեբանական ազդեցության մասին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Մեզ փորձում են համոզել, որ պատերազմն ավարտվել է, մենք գտնվում ենք հրադադարի ռեժիմում, ստորագրված հայտարարությունը հրադադարի մասին է, հետևաբար մենք այսօրվանից պետք է պատրաստվենք առաջիկա պատերազմին, որովհետև լուծված չեն տարաձայնությունները, ավելին՝ պատերազմի վտանգը մեր տարածաշրջանից ոչ միայն չի հեռացել, այլև ավելի խոշորածավալ պատերազմի վտանգ է ի հայտ եկել»,- նշել է իրանագետը:

Բանախոսն անդրադարձել է նաև հետպատերազմական շրջանում խոշոր խաղացողների ձեռբերումներին ու ձախողումներին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակին ու դրանից հնարավոր ելքերին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ