Կենտրոնում ամբողջ շաբաթ ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի նորմը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

աղտ

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում և Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-3-ը, 6-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 2-ին, 3-ին, 6-ին։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 31-սեպտեմբերի 4-ը, Արաբկիրում՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 3-ին, 4-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

--00—ԼՀ