Մայրաքաղաքի մթնոլորտում փոշու, ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան նորմայից բարձր է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

f62fcf2b3abb49_62fcf2b3abb8a.thumb_.jpg

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ին լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել մոտակա տարածքներից, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Պայթյունի վայրից 5մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 2․3 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2․6 անգամ:

Պայթյունի վայրից 10մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1․5 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 3․3 անգամ:

Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն՝ ըստ ստացիոնար կայանների տվյալների․

Օգոստոսի 16-17

Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.6-2․1 անգամ, ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաները՝ 1․8-ական անգամ։

Նոր Նորք համայնքի մթնոլորտային օդում ազոտի երկոքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․3 անգամ։

Մնացած համայնքների մթնոլորտային օդում գերազանցումներ չեն եղել։

--00—ԶՀ