Կորոնավիրուսը աշխարհում հանգեցրել է օդի աղտոտվածության մակարդակի զգալի նվազմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News    

օդ

Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակային լուսանկարները վկայում են, որ կորոնավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհում հանգեցրել է օդի աղտոտվածության մակարդակի զգալի նվազմանը։

Վերջին վեց շաբաթում Ասիայի և Եվրոպայի մի շարք քաղաքներում ազոտի երկօքսիդի (NO2) մակարդակը զգալիորեն իջել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

«Ակամայից ականատես ենք լինում պատմության մեջ ամենամասշտաբային փորձարկմանը, և սա օրինակ է, թե ինչ կարող ենք տեսնել ապագայում, եթե կարողանանք անցնել ցածր ածխածնային տնտեսությանը։ Չեմ ուզում անտեսել մարդկային կյանքերի կորստի փաստը, բայց սա կարող է մեզ ապագայի հանդեպ հույս ներշնչել»,- ասել է նա։

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արևելյան և կենտրոնական Չինաստանում ազոտի երկօքսիդի մակարդակը նորմայից 10-30 տոկոսով իջել է: