Սա անձնական կորուստ է ինձ համար․ Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Ալբերտ Ազարյանի հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

դդ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցական հեռագիր է հղել Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ․ 

Խոր վշտով տեղեկացա Ալբերտ Ազարյանի մահվան մասին։ Իսկական լեգենդ, համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկ, լավ մարդ, լավ հայ։

Մարդ, ով ամբողջ կյանքը նվիրեց իր գործին, իր գիտելիքներն ու փորձը փոխանցեց սերունդներին, չլքեց հայրենիքը և իր պետության մեջ կրթեց ու մեծացրեց հազարավոր երեխաների՝ որպես մարդ ու մարզիկ։

Սա մեծ կարուստ է մեր ժողովրդի համար։ Սա անձնական կորուստ է ինձ համար, որովհետև իմ ու Ալբերտ Ազարյանի մտերմությունն ունի տասնամյակների պատմություն։

Ցավակցում եմ հռչակավոր մարզիկի հարազատներին ու մերձավորներին։

--00—ՍՊ