Արսեն Զախարյանն ընդգրկվել է Golden Boy մրցանակի հավակնորդների ցանկում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ֆու

Իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ի և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Tuttosport-ի վարկածով ընդգրկվել է Golden Boy մրցանակի հավակնորդների թվում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tuttosport-ը, ամենամյա մրցանակը շնորհվում է Եվրոպայի՝ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին։ Tuttosport-ն այս քվեարկությունն անցկացնում է 2003 թվականից։

Արսեն Զախարյանն օրեր առաջ վեց տարվա պայմանագիր կնքեց «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ, որի կազմում Իսպանիայի առաջնությունում արդեն անցկացրել է երկու հանդիպում։ Տրանսֆերի համար Լա լիգայի ներկայացուցիչը 12 միլիոն եվրո է վճարել Զախարյանի նախկին ակումբին՝ Մոսկվայի «Դինամո»-ին։ 

 --00—ԼՀ