Արսեն Զախարյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության ռեկորդակիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

Զախարյան

Ռուսաստանի Մ21 երիտասարդական հավաքականի 17-ամյա հարձակվող Արսեն Զախարյանը, ով գոլի հեղինակ է դարձել Իսլանդիայի ազգային ընտրանու հետ Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի 1-ին տուրի (Մ21) խաղում (4:1), իր անունը գրեց այս մրցաշարի պատմության մեջ: Այս մասին գրել է Armsport.am-ը՝ վկայակոչելով Transfermarkt.de պորտալը։

Գնդակը խփելու պահին Զախարյանը 17 տարեկան 9 ամասակն էր: Մինչ այս մրցաշարում ամենաերիտասարդ գոլի հեղինակը բելգիացի կիսապաշտպան Յարի Վերխարենն էր «Անդերլեխտից»՝ 17 տարեկան 11 ամսական: Նա առանձնացավ Իտալիայի հետ ՈՒԵՖԱ-ի երիտասարդական 2019 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի խաղում (1:3):

Նշենք, որ ամենաերիտասարդ ռմբարկուների ցուցակում երրորդ տեղը պատկանում է Մադրիդի «Ռեալի» լեգենդին՝ Ռաուլին, իսկ իտալացի հայտնի հարձակվող Մարիո Բալոտելլին, որն այժմ խաղում է «Մոնցայի» կազմում C Սերիայում, 5-րդ տեղում է:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս