Արսեն Զախարյանը հրավիրվել է Ռուսաստանի ֆուտբոլի հավաքական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

սպորտ

Մոսկվայի «Դինամո»-ի հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը հրավիրվել է Ռուսաստանի հավաքական:

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը ընտրել է այն ֆուտբոլիստներին, որոնք հավաքով նախապատրաստվում են հունիսի 11-ից հուլիսի 11-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Արսեն Զախարյանը հանդես է գալիս Մոսկվայի «Դինամո»-ում: 17-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում մասնակցել է 11 խաղի, դարձել է 2 գոլի հեղինակ և կատարել է 3 արդյունավետ փոխանցում:

--0--ԿԿ