Հայ թենիսիստուհին հաջողությամբ է մեկնարկել ԱՄՆ-ի բաց առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

թեն

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (66-րդ ռակետ) հաջող մեկնարկ է ունեցել թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարերից մեկում՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով առաջնության պաշտոնական կայքը, մեր հայրենակիցը երեք սեթում առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Ալիզե Կորնեի նկատմամբ՝ 6:2, 1:6, 6:4։ Մրցախաղը տևել է 2 ժամ 4 րոպե:

Երկրորդ շրջանում 20-ամյա թենիսիստուհին կմրցի Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օսիպենկոյի հետ։

--00--ԼՀ