Ժողովրդի վետոն պետք է հուժկու լինի․ Տիգրան Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

photo_2023-08-27_16-43-45.jpg

«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Տիգրան Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ժողովրդի վետոն պետք է հուժկու լինի

Այն, որ այս ընտրություններն ըստ էության պետք է քաղաքական լինեին, պարզ էր բոլորին ի սկզբանե։ Հարցը մեր երկրի, մեր ազգային շահերի, մեր անվտանգության, մեր զարգացման ընթացքի, աշխարհում մեր տեղի ու դերի հետ է ուղիղ կապված, և դա ամենևին չափազանցություն չէ։

Աղետաբեր այս ընթացքը պետք է կասեցվի։ Ժողովուրդն իր վետոն (արգելանքը) պետք է դնի այս իշխանությունների վարած պարտվողական ու զիջողական գործունեության, որն ամեն անգամ հիմնավորվում է ժողովրդի կողմից ընտրված լինելու հանգամանքով։

Երևանի ընտրությունները, որ համապետական ընտրություններին հավասար են, կարող է դառնալ այս իշխանություններին զսպող գործոն, եթե իշխանությունը պարտվի։ Այլեւս երբեք Նիկոլ Փաշինյանը, կամ որևէ մեկն այդ կուսակցությունից չի կարող շահարկել ժողովրդի աջակցությունն ունենալը։ Սա կկասեցին մեր երկրի, Արցախի, մեր ժողովրդի շահերին դեմ որևէ փաստաթղթի ստորագրումը։

Այս ընտրություններին ոչ միայն պետք է գրանցվի ընտրողների բարձր մասնակցություն, այլ առաջին անգամ Հայաստանում գործող իշխանությունը պետք է պարտություն կրի մայրաքաղաքում։

Ճիշտ է ուշ-ուշ, բայց մեր ժողովուրդը պատժել գիտի, ու սա ոչ ոք չպետք է մոռանա»։

--00—ՅՄ