Տավուշում «Հայանտառ ՊՈԱԿ»-ի մի շարք պաշտոնյաների միջև վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Screenshot_10
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ 

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Իջևանի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Արտաշես Մատինյանը ինքնաձիգից կրակոցներ է արձակել։ 

Երեկ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, վարչության պետ Արթուր Մկրտչյանի, Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի «Աշոտ Երկաթ» կոչվող տարածքից ձերբակալվել և Ոստիկանության Իջևանի բաժին է տեղափոխվել Ա. Մատինյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ