Տավուշում լարված իրավիճակ չկա, առավոտյան մի քանի կրակոց է եղել. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Հայկ Ղալումյան

Տավուշում լարված իրավիճակ չկա: Armtimes.com-ի հետ զրույցում այս մասին ասել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե Բերդի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է ընթանում:

Հարցին՝ կրակոցներ չե՞ն եղել, Ղալումյանը պատասխանել է. «Առավոտյան մի քանի կրակոց է եղել Չինարի՝ դիրքից դիրք»:

Խոսելով Բերդի ուղղությամբ փոխհրաձգության լուրերի մասին, մարզպետն ասել է, որ 5 րոպե առաջ է խոսել Բերդի համայնքապետի հետ, և նման բան չկա:

--00--ԱԹ