Ի՞նչ է թելադրում Անկախության հռչակագիրը կամ՝ Անկախության 10 պատվիրանների սեփական ընկալումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

abraham-gasparyan

«Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը գրում է․

«Ի՞նչ է թելադրում Անկախության հռչակագիրը կամ՝ Անկախության 10 պատվիրանների սեփական ընկալումը.

1- ինքնամաքրվել, լինել կարգապահ, առաջադեմ, զարգացող,

2- կրթվել, սիրել աշխատանքն ու գիտելիքը, տարածել այն, 

3-  չվախենալ լինել նորարար ու համարձակ, սիրել իմաստությունն ու խրատը, քրտնաջան աշխատել՝ զարգացնելու անձն ու հավաքականությունը,

4- անձակենտրոն աշխարհայացքն ստորադասել հավաքական Արդարակարգին՝ ընկերվարականին,

5- Հայրենիքի գաղափարը չսահմանափակել իրավական-ինստիտուցիոնալ եզրույթով՝ Հանրապետություն, թե Միապետություն,

6- չհրաժարվե՛լ ազգային երազանքից, հայության խլված իրավունքների վերականգնումը համարել անժամանցելի և սերունդների պատասխանատվություն,

7-զուգորդել ազգային ու պետական շահը, անվտանգության մեխանիզմների մշտական կատարելագործումը դիտարկել զարգացման գրավական,

8- քաղաքականապես հասունանալ, ապավինել ոչ թե օտարին, այլ հայության հավաքական ներուժին,

9- բաց լինել աշխարհին, չհռչակել թշնամիներ, բայցև չզիջել ազգային սկզբունքները, նպատակներն ու արժեքները,

10- հավատալ հայրենիքի հավերժականության գաղափարին ու այն փոխանցել սերունդներին:

Շնորհավո՛ր Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձը:

Պի՛նդ եղեք»:

--00—ՅՄ