Մի խումբ քաղաքական գործիչներ նշել են անկախության հռչակագրի օրը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

d

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով, մի խումբ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ շնորհավորանքներ հղեցին, իսկ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ոչ թե շնորհավորական էր, այլ՝ հանդիմանական։ Պարզվեց՝ մեր դժբախտությունների պատճառն այս անգամ էլ ՀՀ անկախության հռչակագիրն է, այն խանգարում է մեր անկախությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը, չնայած հիմքում հենց այդ սկզբունքներն են դրված: Երեկ Գերագույն խորհրդի մի խումբ պատգամավորներ (Ռուբեն Թորոսյան, Լեւոն Ստեփանյան, Գեւորգ Բաղդասարյան, Հրանտ Խաչատրյան, Վարդան Պետրոսյան, Վլադիմիր Ուզունյան, Պարույր Հայրիկյան), որոնք անձամբ մասնակցել են Հռչակագրի տեքստի ընդունմանը, հավաքվել էին ԳԽ դահլիճի մուտքի մոտ: Այդ տարիներին ԳԽ նիստերը հրավիրվում էին Մելիք Ադամյան փողոցի դահլիճում: Նրանք լուսանկարվեցին, պատասխանեցին մեր հարցերին, ապա գնացին Պարույր Հայրիկյանի տուն` Հռչակագրի օրը նշելու:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00--ՍՊ