Բաքուն զրոյացնում է խաղաղությանը հասնելու պատմական հնարավորությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

«ՀՀ կառավարական հանձնաժողովը հուլիսի 26-ին դեպի Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու որոշում էր կայացրել, որից հետո 19 բեռնատարներն ուղարկվել էին այնտեղ ու մինչև հիմա կանգնած են Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում՝ Լաչինի միջանցքի մոտ։ Հումանիտար բեռի պարունակությանը ծանոթացել են ՀՀ-ում հավատարմագրված արտասահմանյան դիվանագետները, ցանկացած պահին դա նորից հնարավոր է անել Կոռնիձորում։ Հումանիտար բեռների մուտքը 16 օր Լեռնային Ղարաբաղ մտցնելը թույլ չտալը մնում է առանց բացատրության»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց, որ Բաքուն զրոյացնում է խաղաղությանը հասնելու պատմական հնարավորությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ