Կառավարության շրջափակումը ժամանակավորապես դադարեցնում ենք. Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

գեղամ

Վերջին 2.5 տարում միշտ բողոքել եք անգրագետ նախարարներից, փոխնախարարներից, որոնք գործից չեն հասկանում: Այս մասին այսօր հանրահավաքի հարթակից հայտարարեց «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ դիմելով պետական կառավարման համակարգի աշխատողներին: 

Նա նշեց, որ նրանց հանդուրժելու պատճառով փլվել է Հայաստանի պետական կառավարման համակարգը, և հենց այդ պատճառով էլ պարտվել ենք պատերազմում:

«2.5 տարի լռել եք արայիկհարությունյաների, ռոմանոսների, այդ անունների տիրապետության տակ, ձև եք տվել, թե պետական համակարգի մաս եք, ստրուկ եք դարձել»,- ասաց Մանուկյանը:

Վերջինիս խոսքով՝ համակարգի աշխատողները այժմ երկու ուղի ունեն՝ կամ դառնալ դավաճանության մասնակիցը, կամ ըմբոստանալ: 

«Հայրենիքը ծախվեց նաև ձեր լռության պատճառով, մի՛ շարունակեք լռել: Դրա համար այսօր կառավարության շենքի շրջափակումը ժամանակավոր դադարեցնում ենք»,- ասաց նա՝ կոչ անելով ուշքի գալ:

--00--ԱԹ