Շորժայում դադարեցվել է Սևանա լճից իրականացվող ապօրինի ջրառը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

մմմ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Շորժա բնակավայրում հայտնաբերել են քաղաքացու կողմից Սևանա լճից պոմպակայանի միջոցով իրականացվող ապօրինի ջրառի դեպք:

Սևանա լճից իրականացվող ապօրինի ջրառն անհապաղ դադարեցրվել է:

Քաղաքացին կենթարկվի պատասխանատվության:

--00—ԼՀ