Այս իշխանությունն եկավ Սևանից ջրառի արգելման խոստմամբ․ պարզվեց՝ հերթական դեմագոգիան է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

արսեն

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Սևանա լճի մակարդակին առնչվող խնդիրների մասին։

«Ամիսներ առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական աննախադեպության մասին ավետեց։ Ըստ նրա՝ Սևանա լճի բարձրությունն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին գրանցելու էր պատմական ռեկորդ։ Սակայն, ինչպես միշտ, հերթական այս աննախադեպությունն էլ հերթական ոչ աննախադեպ ստախոսությունն էր։ Թեև Արփա-Սեւան թունելով տարեսկզբից ջրի հավելյալ մուտք է ապահովվել, լճի մակարդակն օգոստոսի 13-ի դրությամբ 1900,68 մ է, որը ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1900,73 մ նիշից:

Այս իշխանությունն իշխանության եկավ Սևանալճից ջրառի արգելման խոստմամբ։ Նույնիսկ օրենք ընդունեց, որը պետք է երաշխավորեր ջրառի բացառումը։ Հիշում եմ՝ այդ օրերին սևանցի մի պատգամավոր կար, ով ԱԺ ամբիոնից մեծ ոգևորությամբ հայտնում էր, թե, վերջ, այսպիսով Սևանալիճը փրկված է։

Պարզվեց ի՞նչ. հերթական դեմագոգիան պոպուլիզմական ոճաբանությամբ։

Ի դեպ, ես ամենևին դեմ չեմ Սևանա լճից լրացուցիր ջուր բաց թողնելուն։ Բայց ես դեմ չէի նաև նախկինում, երբ ներկայիս իշխանությունն ընդդիմության աթոռներից կուրծք էր ծեծում, թե չի կարելի ջուր բաց թողնել։

Քաղաքականությունում հաջողությունն իսկապես պոպուլիզմի վրա է հենված, բայց արդյոք մեկ կոպեկի արժեք ունի՞ այդպիսի քաղաքականությամբ իշխանություն ստանալը»,-գրել է Արսեն Բաբայանը։

--00—ԼՄ