Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրը բնական աղբյուրից ապօրինի ջրառ է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

ռ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցները Կոտայքի մարզի Հանքավան համայնքում գործող «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ընկերությունը ջրառն իրականացնում է բնական աղբյուրից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Ապօրինի ջրառը կասեցվել է։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

--00--ԼՀ