Կասեցվել է Արմավիրի մարզի ավազի լվացման կետերի ապօրինի ջրառը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

eb6be066-3657-4d67-a9b4-11a303152f92.jpg

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել Արմավիրի մարզի Արաքս համայնքում գործող «Լիլի-Արման» և «Հասինէդ» ՍՊԸ-ներին պատկանող ավազի լվացման կետերում ու արձանագրել խախտումներ։

«Լիլի-Արման» ՍՊԸ-ն ջրառ է կատարել տարածքում առկա գործող ապօրինի ստորերկրյա խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

«Հասինէդ» ՍՊԸ-ն ևս չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն շահագործել է ապօրինի ստորերկրյա խորքային 1 հոր։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է բոլոր ապօրինի խորքային հորերի շահագործումը։

--00—ԶՀ