Սերդար Քըլըչը ևս միացել է Disney Plus-ի դեմ լոբբիստական արշավին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Screenshot_14

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ևս Twitter-ում հրապարակում է կատարել Disney Plus-ի կողմից «Աթաթուրք» սերիալի հեռարձակման չեղարկման լուրերի հետ կապված: Հայտնում է Ermenihaber.am-ը։

«Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին վնաս տալու համար Երևանում Նեմեսիսի, այսպես կոչված, հուշարձանը կանգնեցնող մտածողությունն ու Disney Plus-ի «Աթաթուրք» սերիալի համար կրկին նույն նպատակով ճնշում գործադրող մտածողությունը նույնն է։ Կառուցողական ջանքերին աջակցելու փոխարեն՝ այս ապակառուցողական մտածողությանը հանձնվելը չեմ ընդունում»։

Հիշեցնենք, որ Թուրքական մեդիադաշտում օգոստոսի 1-ից շրջանառվող լուրերի համաձայն՝ Disney Plus-ն իբրև թե ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը, ինչի պատճառով էլ չի հեռարձակելու «Աթաթուրք» սերիալը՝ նվիրված Թուրքիայի հարյուրամյակին:

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

--00—ՅՄ