Դեռևս չենք կարողանում Լաչինի միջանցքով օգնություն հասցնել ԼՂ․ ԿԽՄԿ-ն հանդես է եկել կոչով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24news

photo_2023-07-26_15-28-40

ԿԽՄԿ-ն հայտարարում է, որ չնայած համառ ջանքերին, այս պահին դեռևս չեն կարողանում օգնություն հասցնել Լաչինի միջանցքով կամ այլ երթուղիներով:

«Կազմակերպությունը կոչ է անում պատասխանատուներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր հիմնական մարդասիրական գործողությունները այդ տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ