Աշխատում ենք Լաչինի միջանցքով շտապ բուժօգնության շարունակականությունն ապահովելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

1103158

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից վստահեցնում են, որ աշխատում են Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության և շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Այս մասին թվիթերի էջում հաղորդագրություն է տարածել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:

«Մենք աշխատում ենք Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության ու շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։ Մենք օժանդակել ենք շտապ բուժօգնության կարիք ունեցող 60 պացիենտի անվտանգ տեղափոխումը»,-ասված է հաղորդագրությունում:

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ նրանց թիմերը նաև բուժհաստատություններ են առաքել դեղորայք, մանկական կաթի փոշի և սնունդ:

--00—ՅՄ