Ապօրինի գույքի գործով Սեդրակ Առուստամյանը, կինն ու որդին դատախազություն են հրավիրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24news

Screenshot_2

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին, կնոջը` Վարդիթեր Խաչատրյանին և որդուն` Գարիկ Առուստամյանին, գլխավոր դատախազություն են հրավիրել։ Ծանուցագրերը հրապարակված են azdarar.am կայքում։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,– նշված է ծանուցագրում։

Առուստամյանի ընտանիքի անդամներն իրավունք ունեն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Սեդրակ Առուստամյանը, կինն ու որդին պետք է դատախազություն ներկայանան օգոստոսի 3-ին։

--00—ՅՄ