Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից արտակարգ ռեժիմով ներկայացվելու է Արցախում ստեղծված ծանր իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1671035994_17b58cac42dd241b4c9e3ede85f120bc.png

Արցախի հանրային հեռուստաընկերությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրել է հատուկ տաղավար, որտեղից ուղիղ եթերում ամեն օր արտակարգ ռեժիմով ներկայացնելու է Արցախում ստեղծված ծանր իրավիճակը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Լրագրողական համայնքին կոչ ենք անում ակտիվ հետևել այդ եթերներին և հնարավորինս լայն ու բազմալեզու տարածում ապահովել ներկայացվող հարցազրույցներում և ռեպորտաժներում տեղ գտած փաստերը։ Ուղիղ եթերներին կարող եք հետևել Արցախի հանրային հեռուստատեսության և Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջերով։

Եթերաժամի, թեմաների և հյուրերի մասին նախօրոք կներկայացնենք։ Նշենք նաև, որ ծրագիրը կմեկնարկի այսօր. ժամը 17:00-ին և 19:00-ին կարող եք հետևել Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի և ԱՀ գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանի հետ հարցազրույցներին։

--00—ԶՀ