Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը ՌԴ-ին կոչ է արել վերսկսել «հացահատիկի գործարքը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

1115627.jpg

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը Ռուսաստանին հորդորել է վերսկսել սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը և հավատարիմ մնալ դրա լիարժեք իրականացմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  հայտնում է Reuters-ը։

Ռուսաստանը հուլիսի 17-ին տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին, որ դեմ է «հացահատիկի գործարքի» երկարաձգմանը։

Կրեմլում դա պատճառաբանել են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։

«Փաստորեն, այսօր սևծովյան պայմանավորվածությունները դադարեցին գործել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է։ Ցավոք սրտի, սևծովյան այս համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի իրականացվել։ Ուստի դրա գործողությունը դադարեցվում է»,- լրագրողներին ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան անմիջապես կվերադառնա սևծովյան համաձայնագրերի իրականացմանը, հենց իրականացվի հացահատիկի գործարքի ռուսական մասը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել էր, որ «հացահատիկի գործարքի» վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտարարվել է դեռևս Ղրիմի կամրջի վրա հարձակումից առաջ, և հարձակումը չի ազդի այդ դիրքորոշման վրա։

--00—ԶՀ