Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

360091748_591978343123539_3268268618214568299_n

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին բնակավսյրում:

Նախարարի գլխավորությամբ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամները Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանի և Շատին համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել են կենդանու հարձակումներից տուժած տնային տնտեսություններ, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել այս ընթացքում մշակված լուծման տարբերակները:

Նախարարն իր խոսքում առանձնակի շեշտել է, որ չնայած խնդրի բարդությանը, կենդանուն վնասելը միանշանակ անընդունելի է և կարգավորում է օրենսդրությամբ:

Համայնքում շրջայցից հետո աշխատանքային խումբը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզպետարանում:

Առանձնացվել է կարճաժամկետ երեք հրատապ միջոցառում`

Տվյալ համայնքում աղբահանության հատուկ ռեժիմով կազմակերպում

արջերի մուտքի համար խնդրահարույց տեղանքներում էլեկտրական հովիվների տեղակայում

հատուկ էլեկտրոնային վզկապով կուսումնասիրվի խնդրհարույց առանձնյակների վարքը` դրա հետագա գիտական հիմնավորումն ունենալու նպատակով:

Առաջիկա օրերին ևս մեկ հանդիպում կկայանա շրջակա միջավայրի նախարարությունում և կնշանակվեն յուրաքանչյուր գործողության կոնկրետ պատասխանատուները և ժամկետները:

Իր ամփոփիչ խոսքում նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ խնդրի լուծման ժամանակ պետք է հավասարակշռվեն բնապահպանական և սոցիալ -տնտեսական շահերը և հորդորեց գործընկերներին առանձնակի ուշադության կենտրոնում պահել հարցը և դրա դրա արդյունքում տուժած քաղաքացիների խնդիրները:

--00—ՅՄ