Գեներալ Սուրովիկինը ձերբակալվել է․ Financial Times

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24news

747013_fayl_250x0_3412.2468.0.0

Financial Times-ը հայտնում է ռուս գեներալ Սերգեյ Սուրովիկինի ձերբակալման մասին՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրների, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Սուրովիկինը լավ հարաբերություններ է պահպանում «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։ Հայտնի չէ, թե ինչի մեջ է մեղադրվում գեներալը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Սերգեյ Սուրովիկինը ձերբակալվել է և գտնվում է Լեֆորտովոյի քննչական մեկուսարանում։

--00—ՅՄ