Chevrolet Niva-ն մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում․ վարորդի դին գտել են ավտոմեքենայից դուրս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24news

356897218_213259205003523_1601366795342294237_n

Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 75-ամյա Աշոտ Խ․-ն իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով Երանոս գյուղի վարչական տարածքում, սարի գագաթին տեղադրված խաչի մոտից, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200-250 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում։

Վարորդը տեղում մահացել է։ Նրա դին դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

--00—ՅՄ