Եթե Արցախը ընկավ, ապա հայկական իրականության վախճանը զուտ ժամանակի հարց է դառնալու․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

9065dd663dc2eddafe92e109f96192ec_M.jpg

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն 200 օր է` Արցախում ապրող մեր քույրերն ու եղայրները թշնամու հետ կոշտ դիմակայության մեջ են, որն արտահայտվում է տոտալ շրջափակմամբ և ադրբեջանական հարձակումներով:

Այս ընթացքում ինչեր ասես, որ չի եղել, սակայն արցախցին ծանր իրադրությանը մոտեցել է այն գիտակցումով, որ ազգային ազատագրման շարժման հիմքում դրված սկզբունքներն ու մոտեցումները սակարկման ենթակա չեն և պայքարը պետք է իր տրամաբանական ավարտին հասցնել: Այս բարդ ճանապարհին հայաստանյան իշխանության ուղերձն արցախցուն ոչ թե սատարման, այլ հանձնվելու ու նահանջելու մասին է:

Արցախում բոլոր առումներով վճռվում է հայի ճակատագիրը` Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող, եթե Արցախը ընկավ, ապա հայկական իրականության վախճանը զուտ ժամանակի հարց է դառնալու: Պինդ կաց Արցախ, դու մենակ չես»:

--00—ԶՀ