Այս իշխանության հայտարարած խաղաղության օրակարգը Հայաստանի և Արցախի շահերի թաղումն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Արցախ

 Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Քանի Արցախի կարգավիճակի հարցը հստակեցված չէ, բանակցությունների հիմքում ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգայնորեն ճանաչման հարցը դրված չէ, ապա ամենատարբեր հանգամանքներով, գործոններով պայմանավորված Ադրբեջանը շարունակելու է լկտի վարքագիծ դրսևորել։

ՀՀ իշխանության համար Արցախը շարունակում է մնալ զուտ որպես սակարկման առարկա, որի հետ կապված «պարտավորություններից» այս իշխանությունն արդեն ձերբազատվել է։

Այն ինչ տեղի է ունենում այս օրերին Արցախում, ցավոք, սպասելի էր, որովհետև մեր հայրենակիցների ճակատագիրը ՀՀ իշխանությունները հանձնել են անորոշության և անտարբերության։

Այս իշխանության հայտարարած խաղաղության օրակարգը ՀՀ և Արցախի շահերի թաղումն է, որտեղ շահողի դերում բնականաբար Ադրբեջանն ու Թուրքիան են»։

--00—ՄՀ