ԼՂ Մարտակերտում և Մարտունիում արձանագրվել է հրադադարի խախտման 5 դեպք, կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

1110846.jpg

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում ռուս խաղաղապահների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ, հայտնում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագիրը։

ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այս փաստերի առնչությամբ։

--00—ԶՀ