Ադրբեջանի ԶՈՒ-ն հրադադարը խախտում է` նախ կրակելով միմյանց, ապա հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

27905456_360_9_1485_642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8.jpg

Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի:

--00—ԶՀ