Շաբաթվա ընթացքում հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

զինվոր

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  2800  կրակոց:

 ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

--00—ՄՀ