Արցախում քաղաքացին ապամոնտաժել էր գազատար խողովակի հենասյուները․ նախաքննությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

արցախի քկ

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել Լուսաձոր համայնքի բնակչի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2023թ. ապրիլի 20-ին և մայիսի 15-ին՝ գիշերային ժամերին, նույն գյուղի գյուղամիջյան ճանապարհի եզրային մասով ձգվող «Արցախգազ» ՓԲԸ-ին պատկանող գազատար խողովակի համար նախատեսված թվով 13 հատ մետաղյա հենասյուներն ապամոնտաժելու, այն գաղտնի հափշտակելու և «Արցախգազ» ՓԲԸ-ին զգալի չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ՍՊ