Արցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել Թաղավարդի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի փաստով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

սահման

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021 թ. սեպտեմբերի 06-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1991թ. ծնված բնակչի առանձնատունը վնասելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Քննչական կոմիտեն։

 Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ