Բուժհաստատությունում հիվանդը անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով մահացել է․ ԱՀ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

MyCollages(1)322.jpg

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. ապրիլի 02-ին կողերի կոտրվածքով բուժհաստատություն ընդունված և 2022թ. ապրիլի 10-ին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով բուժվող հիվանդի անզգուշությամբ մահ առաջացնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։

Նախաքննությունը շարունակվում է։

 
--00--ՀԶ             

 

Տեսանյութեր